+374 010 431 410

+374 091 900 205

info@lightexpert.am

Ք․ Երևան, Արցախի փ․ 30/4 շենք

Ինչին պետք է ուշադրություն դարձնել LED լույսեր ընտրելիս ?

Ներկայիս տարատեսակ լուսադիոդային լամպերի բազմազանության մեջ ճիշտ լամպի ընտրություն կատարելը դարձել է մեծ խնդիր: Մեր երկար տարիների փորձը ցույց է տվել,որ նույնիսկ շատ "մասնագետներ" թյուր գիտելիքներ ունեն LED լույսերի և առհասարակ լուսավորության հետ կամպած: Այդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում կարճ ուղեցույց, որի միջոցով դուք կկարողանաք կատարել ճիշտ լույսի ընտրություն:  

Ի՞նչ է Կելվինը 
Կելվինը լույսի գունային ջերմաստիճանի չափման միավոր է: Որքան ցածր է Կելվինը, այդքան ավելի տաք է լույսը (դեղին): Տաք գույները (2700-3000Կ) խորհուրդ է տրվում օգտագործել ննջասենյակներում, մանկական սենյակներում , ճաշասենյակներում,քանի որ այն ստեղծում է հանգստի մթնոլորտ: 4000-4500Կ(նեյտրալ) գունային ջերմաստիճան ունեցող լուսատուները օգտագործվում են  բաղնիքում, խոհանոցում, գրասենյակներում, կրթական հաստատություններում, բժշկան հիմնարկներում և կոմերցիոն տարածքներում: Իսկ 6000-6500Կ(սպիտակ) գունային ջերմաստիճան ունեցող լուսատուները կիրառվում են պահեստներում, արտադրամասերում, ավտոլվացման կետերում, կայանատեղիներում, ատամնաբուժարաններում և ֆոտոստուդիաներում: 6000-6500Կ-ը խստիվ հակացուցված է օգտագործել տանը կամ ինտերիերում:

Ի՞նչ է Լյումենը 
Լյումենը լույսի հոսքի չափման միավորն է: Վերջինս մեզ ցույց է տալիս արձակված լույսի քանակը: Շատերը սխալմամբ կարծում են, որ լույսի հոսքը չափվում է վատտ-ով, մինչդեռ այն այն ցույց է տալիս Էլեկտրաէներգիա սպառման քանակը: Հզորության ցածր աստիճան ունեցող ժամանակակից լուսադիոդային լամպերն ունեն լուսային մեծ էֆֆեկտիվություն։ Դրանք էներգախնայող նշանակություն ունեն, բայց փոխարենը հիանալի լուսավորություն են ապահովում։ 1 քառակուսի մետր մակերես ունեցող տարածք լուսավորելու համար անհրաժեշտ է միջինում 250-400լմ՝ կախված տարածքի նշանակությունից և առաստաղի բարձրությունից:

Այսպիսով ցանկացած տեսակի լամպ ընտրելուց առաջ անպայման ուսումնասիրեք դրանց տեխնիկական նկարագրությունը և հասկացեք մ՞իթե դրանք համպատասխանում են Ձեր պահանջներին: