+374 010 431 410

+374 091 900 205

info@lightexpert.am

Ք․ Երևան, Արցախի փ․ 30/4 շենք

Ընկերության պատմությունը

Սկսած 2013 թվականից մեր ընկերությունը, կարևորելով Ձեր և գալիք սերունդների կայուն ապագան, սկսել է զբաղվել բարձրորակ LED լամպերի և լուսային համակարգերի ներմուծմամբ ՝առաջարկելով մասնագիտացված խորհրդատվական ծառայություններ, տեղադրում և շատ ավելին: Հանդիսանալով “Էռա” ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մենք աշխատում ենք 200-ից ավելի խանութ-սրահների հետ՝ այդ իսկ միջոցով հնարավորություն տալով ձեռք բերել մեր ապրանքանիշը ցանկացած տնտեսական ապրանքներ կամ շիշանյութ վաճառող խանութ-սրահից:

Մեր ծառայություններն ու առաքելությունը

1) Ընկերության գլխավոր նպատակն է խրախուսել հասարակությանը անցում կատարել շիկացման և ֆլուորեսցենտ լամպերից դեպի ավելի առաջադեմ և խնայող LED լուսավորման համակարգեր:

2) Մեր նպատակն է լինել Հայաստանում առաջատար ընկերություն, որը պատրաստ է տրամադրել նորարար, էներգախնայող, մատչելի լուսավորման և էլեկրատական սարքավորումներ` ցանկացած տարածքի համար:

3) Հավատարիմ մնալով մեր արժեքներին, մենք մշտապես բարելավում և թարմացնում ենք LED սարքավորումների տեսականին` առավելագույնի հասցնելով արդյունավետությունը և նվազագույնի հասցնելով էլեկտրաէներգիայի սպառումը:

4) Մենք մատակարարում ենք հուսալի և մատչելի լուսավորման համակարգեր նախատեսված կենցաղային, գրասենյակային, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, պահեստաին, կոմերցիոն և փողոցային լուսավորության համար: 

5) Մեր թիմը կատարում է ամբողջական լուսավորման աուդիտ և խնայողական հաշվարկների անցկացում, որպեսզի տրամադրի Ձեր պահանջներին համապատասխան լուծում:

6) Եվ իհարկե մենք տրամադրում ենք առաքման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղադրման ծառայություններ:


Ընկերության ծառայութուններին և տեսականուն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել`

Ք․ Երևան, Արցախի 30/4 հասցեում գործող մեր խանութսրահը կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

Work:+374 010 431 410

Mobile:+374 091 425 444

Էլ.հասցե: info@lightexpert.am 

Սիրով սպասում ենք Ձեզ մեր մոտ: